Rock Talk Podcast

Փոդքաստ Մովսես Սարյանի հետ «Ռոք Թոք»-ում մենք խոսում ենք բարդ թեմաներից պարզ լեզվով։ «Ռոք Թոք» փոդքասթի ընթացքում զրուցելու ենք տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։ Չենք վախենալու խորանանք դետալների մեջ, շոշափելու ենք թեմաներ, որոնք կարան ճեղքեն մեր փիլիսոփայությունը։ Անպայման կոտրելու ենք կարծրատիպեր, ու առհասարակ գնալու ենք այնտեղ, որտեղ թաքնված են ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Episodes

Apr 27, 2026

1hr 57 min

Ինչո՞ւ ենք մենք տարիներով նայում նույն ֆիլմերը, բայց ամեն անգամ դրանց մեջ նոր բան գտնում | Rock Talk 19
Այս զրույցի ընթացքում ռեժիսոր Տարոն Հարությունյան հետ քննարկում ենք, թե ինչպես է աշխատում #կինո յի լեզուն։ Խոսել ենք նաև այն մասին, թե ինչպես կարող է մեկ մուլտֆիլմը կամ #ֆիլմ ը հիշեցնել մեզ մեր արժեքների մասին ու օգնել կայացնել կյանքի կարևոր որոշումները։
Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝ Կինոյի ստեղծման փուլերը. Ինչպե՞ս է գաղափարը դառնում սցենար ու ինչու է ռեժիսորին պետք ռասկադրովկան։ Ինչո՞ւ են նկարահանման ընթացքում ստացված «սխալ» ու պատահական պահերը երբեմն ավելի լավը լինում, քան պլանավորված կադրերը։ 
Գիրք, թե՞ կինո. Ինչո՞վ է տարբերվում #պատմություն պատմելու լեզուն թղթի վրա և էկրանին։ Ինչպե՞ս է ռեժիսորը ստիպում մեզ տեսնել աշխարհը իր աչքերով և ինչու է լավ գիրքը էկրանավորելիս պետք «թարգմանել» կինոյի լեզվով, այլ ոչ թե պարզապես պատկերել։ 
Հայկական կինոյի վիճակը. ինչո՞ւ է շատ ֆիլմերի մեջ պակասում հեղինակային ձեռագիրն ու այն «վայբը», որը կադրը դարձնում է կենդանի։ Մենք քննարկում ենք, թե ինչու է ճաշակ ձևավորելն ավելի կարևոր, քան հանդիսատեսի քմահաճույքներին հարմարվելը։Իսկ ինչպես է մոնտաժը փոխում ֆիլմի էմոցիոնալ ֆոնը և ինչու է կինոյի գլխավոր նպատակը դիտողին կատարսիսի հասցնելը։ Դուք կիմանաք, թե ինչու են սերիալները երբեմն պարզապես ժամանց, իսկ կինոն՝ հոգեբանական ապրում, և ինչպես է ձևավորվում մարդու ճաշակը տարիների ընթացքում։ Սա զրույց է արվեստի, ինքնաճանաչման և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։
00:00 — Անոնս00:49 — Տարոն Հարությունյանը ռեժիսո՞ր է և ցանկանու՞մ է կինո նկարել03:30 — Ինչո՞ւ է Հայաստանում դժվար կինո նկարելը07:45 — Ինչո՞ւ հենց ռեժիսոր14:57 — Փարաջանով կամ Տարկովսկի. սուբյեկտիվ գնահատականներ20:50 — Մասնագիտությունը՝ Reels-երում և Հայաստանում27:33 — «Թքածի» միտքը, էմոցիան ու մարդկային հոգու ցանկությունը33:14 — «Տապորով մարդը» գիրքը40:49 — Վերադարձ «Թքած» ֆիլմին52:33 — Տարոնի ապագա պլանները և փոդքասթի միտքը56:10 — «Անորա» ֆիլմը1:02:25 — Լիպարիտի կերպարը. հումորային կոնտենտի պահանջարկը1:07:52 — Instagram-ի ալգորիթմների ազդեցությունը. լավ ու վատ կողմերը1:12:25 — Ինչպե՞ս են կինո նկարում1:25:20 — Կա՞ ֆիլմ, որ փոխել է Տարոնի կյանքը, կամ ինչպե՞ս ենք ազդվում ֆիլմերից1:30:37 — Կինո՞, թե՞ գիրք1:40:27 — Կինո՞, թե՞ սերիալ1:50:05 — Ի՞նչը փոխել հայկական կինոյում. ռեժիսորի ձեռագիրը1:56:55 — Վերջաբան և մաղթանքներ

Apr 27, 2026

1hr 34 min

Ինչու ձեր մարզումները արդյունք չեն տալիս. ամեն ինչ ճիշտ մարզումների մասին | Rock Talk 18
Ինչո՞ւ են շատերը տարիներով մարզվում, բայց այդպես էլ չեն հասնում ցանկալի արդյունքի։ Իրականում ֆիթնեսը միայն ծանրություն բարձրացնելը չէ։ Այս փոդքասթի ընթացքում Ալեքսի հետ քանդում ենք #ֆիթնես ի մասին բոլոր հին ու սխալ կարծրատիպերը, որոնք մինչ օրս տարածված են մարզասրահներում։Այս հաղորդման ժամանակ խոսել ենք՝Ինչո՞ւ մկանը չի աճում. Ինչո՞ւ են պարապմունքի վերջին կրկնությունները ամենակարևորը և արդյո՞ք մկանների ցավը նշանակում է, որ լավ եք պարապել։Ուղեղի դերը. Ինչպե՞ս է մեր ուղեղը կառավարում ուժը և ինչո՞ւ ենք մենք մեզ հոգնած զգում ավելի շուտ, քան իրականում մկանները կհոգնեին։Գենետիկա. Կարելի՞ է փոխել #մկաններ ի ձևը Ճիշտ վարժություններ. Տրենաժորնե՞ր, թե՞ ազատ քաշեր. ո՞րն է ավելի արդյունավետ և ինչո՞ւ «ֆունկցիոնալ» մարզումները միշտ չէ, որ օգնում են մկան աճեցնել։#Նիհարել ու գաղտնիքը. Ինչո՞ւ է ժամերով վազելն անիմաստ, եթե սնունդը սխալ է, և ինչպե՞ս ածխաջրերն օգտագործել որպես էներգիա, այլ ոչ թե «ճարպակալել» դրանցից։Մարզման գրաֆիկ. Քանի՞ օր պետք է հանգստանալ և որքա՞ն պետք է տևի պարապմունքը։Մենք մանրամասն բացատրում ենք, թե ինչպես է ուղեղը կառավարում մկանային թելերը և ինչու է մեխանիկական լարվածությունը միակ գործոնը, որը ստիպում է մարմնին փոխվել։ Դուք կիմանաք, թե ինչու մարզումից հետո մկանների ցավը դեռևս աճի երաշխիք չէ, և ինչու են տրենաժորները երբեմն շատ ավելի արդյունավետ, քան ազատ քաշերը։Զրույցի առանձին հատված նվիրել ենք սննդակարգին և նիհարելու գործընթացին։ Բացահայտում ենք, թե ինչու է վազքուղու վրա ժամեր անցկացնելն անիմաստ, եթե չկա գրագետ կալորիականության դեֆիցիտ, և ինչպես են ածխաջրերն օգնում ձեզ լինել ավելի ուժեղ, այլ ոչ թե չաղացնում։ Սա պարզապես զրույց չէ սպորտի մասին, սա գիտականորեն հիմնավորված մոտեցում է ձեր մարմնին և առողջությանը։
Փոդքասթի ժամանակ խոսել ենք այս հետազոտությունների մասին՝ https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27433...
https://www.researchgate.net/publicat...
00:00 - ինտրո00:35 - Նոր տարին առողջ ապրելակերպի մասին. թեմայի ներկայացում4:02 - Ինչու մարզվել. արդյոք բոլորը պետք է մարզվեն05:15 - Մկանային ցավը (DOMS). արդյո՞ք այն աճի նշան է 12:30 - Բնական մարզումներ թե՞ ստերոիդներ. մեթոդների տարբերությունը 18:45 - Full Body թե՞ Split. ո՞ր գրաֆիկն է ավելի էֆեկտիվ 25:10 - Վերականգնում. որքա՞ն հանգիստ է պետք մկանին 32:40 - Տրենաժորներ թե՞ ազատ քաշեր. ստաբիլության դերը 38:15 -  Ինչպե՞ս է հենարանը օգնում ավելի շատ մկան ակտիվացնել 45:20 -  «Ֆունկցիոնալ» մարզումների միֆը և անկայուն մակերեսները 51:46 - Ինչո՞ւ Armwrestling-ի նմանակումը քեյբլներով չի աշխատում 56:33 - Ինչպե՞ս բարձրացնել թռիչքի ուժը. շարժման սպեցիֆիկան 1:02:42 - «Չափից շատ մկանոտ» դառնալու վախը և իրականությունը 1:03:56 - Գենետիկան և մկանների ֆորման (բիցեպս և պրես)1:05:08 - Հնարավո՞ր է մարզել կրծքամկանի «մեջտեղի» հատվածը 1:08:19 - Արտաքին տեսք և գրավչություն. ի՞նչն է իրականում կարևոր 1:11:12 -  Կրկնությունների քանակ. 5-ից մինչև 30-ի գիտական կողմը 1:14:27 - Ինչո՞ւ են վերջին 5 կրկնությունները որոշիչ աճի համար 1:15:02 - Մեխանիկական լարվածություն. մկանների աճի գլխավոր գործոնը1:17:20 - Ինչպե՞ս է ուղեղը կառավարում մկանները հոգնածության ժամանակ 1:22:15 - Դրոպսեթեր (Dropsets). արդյո՞ք դրանք էֆեկտիվ են 1:27:47 - Ածխաջրերի և գլիկոգենի դերը մարզումների որակի մեջ1:30:35 - Կալորիականության բալանս. ինչպե՞ս է մարմինը կուտակում ճարպը 1:31:38 - Ինչո՞ւ վազքը միակ միջոցը չէ նիհարելու համար 1:32:09 - Կայուն նիհարելու բանաձևը և կալորիաների դեֆիցիտը 1:34:21 - Կրիտիկական մտածելակերպի դերը ֆիթնեսում

Dec 12, 2025

2hr 4 min

Ռուբեն #Մեսչյան . IBM-ից մինչև JSconf Armenia. #Ծրագրավորման Ճանապարհը | Rock Talk 17
Այս թողարկման հյուրը Ռուբեն Մեսչյանն է։ Զրույցի ընթացքում նա ներկայացնում է իր մասնագիտական ուղին ծրագրավորման և կրթության ոլորտում՝ ուսանողական տարիներից մինչև աշխատանքի ընդունվելը IBM-ում։ Քննարկվում են արդյունավետ դասավանդման մեթոդները, կրթության մատչելիության բարձրացման գործիքները, մաթեմատիկայի դերը ծրագրավորման մեջ, ինչպես նաև աշխատանքի տեղավորման իրատեսական մոդելները՝ առանց նախնական փորձի։ Առանձին շեշտադրում է արվում JSconf Armenia-ի կայացման, ժամանակակից ծրագրավորման զարգացման և #Հայաստան ի կրթական համակարգի ներկա վիճակի վրա։ Զրույցը նաև բացահայտում է հաջողության կառավարման, վստահության և հանրային խոսքի գործոնները դասավանդման պրակտիկայում։
00:00 Ինտրո01:21 JSconf Armenia-ն գոհ ես արդյունքներից02:09 Ինի՞չ են երեխեքը քեզ այդքան շատ սիրում03:20 Ո՞նց դասերը ավելի մատչելի դարձնել06:40 Ո՞նց ես ստեղծել տենց լավ դասավանդման մեթոդ09:35 Ո՞նց ես հասել ես կետին14:59 Սպորտը օգնումա կյանքի մյուս փուլերում 17:20 Զրույցը կարող է փոխել կյանքի ընթացքը25:22 Դպրոցը այդքան էլ դժվար չի, եթե սովորում ես29:17 Հեշտ էր ընտրել ծրագրավորում մասնագիտությունը33:37 Համալսարանում Java չէին սովորեցնում41:14 Ավելի հեշտ է սովորել ծրարգրավում, երբ որ մաթեմատիկա գիտես, դա այդպես է46:30 Ոնց աշխատանք գտնել առանց փորձի50:06 Ինչպե՞ս ընդունվեցի IBM57:09 IBM-ի նախագծերի մասին1:00:47 Էն ժամանակվա ծրագրավորումը և ներկայիս ծրագրավորումը տրաբերվում են իրարից1:04:55 Gmail-ը հեղափոխություն բերեց JavaScript-ի աշխարհ 1:09:09 Ինչ հատկություններ պետքա ունենա լավ ծրագրավորողը 1:14:39 Ծրագրավորման մեջ որնա լավ լուծումը1:23:43 Ինչպես սկսեց դասավանդման ճանապարհը 1:26:58 Գործը վստահության մասինա  1:30:07 Հանրային խոսքը կարևոր է դասավանդման համար1:33:00  Ամերիկյան համալսարանի աջակցությունը շատ մեծ էր1:36:02 Պանտամիմա կամ ոնց տարբեր մոտեցումներով բացատրել նյութը1:38:56 Ի՞նչ վիճակում է կրթական համակարգը1:45:30 Այո, ընկերություն եմ անում ուսանողներիս հետ1:47:40 Սովորություն ունեի ձայնագրել իմ լեկցիաները1:51:01 Դասընթացը նկարելը արժի ներդնել ՀՀ-ում1:53:22 JS conf-ի ստեղծամ մասին 2:01:37 Ո՞ր հատկությունների շնորհիվ ես հասել այս ամենին

Aug 16, 2025

2hr 17 min

Հրանտ Խաչատրյան - Կփոխարինի՞ արդյոք #ai -ը ծրագրավորողներին։ AI-ի ապագան և սահմանափակումները | Rock Talk Podcast #16 
Զրույց գիտնական, արհեստական բանակնության մասնագետ, YerevaNN հետազոտական կենտրոնի հիմնադիր և հրաշալի մարդ՝ Հրանտ Խաչատրյանի հետ
#science #programming #chatgpt #grok4 #firebird #armenia 
======
հղումներ՝Հյուրը - https://www.facebook.com/share/1A67Ytr9kqՀրանտի ողեղի պարունակությունը - https://t.me/hrantsbraindump«YerevaNN» - https://www.yerevann.com/Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 - ներածություն00:25 - GROK 4-ը կամայական ասպիրանտից ավելի խելացի ա, իրականություն ա՞ թե մարքեթինգ09:57 - Apple-ի «The illusion of thinking» հոդվածի մեկնաբանությունը16:16 - ChatGPT-ի հետ շախմատ խաղալ17:50 - ChatGPT-ի սահմանափակումները23:56 - Ոնց ա աշխատում AI-ի դատողությունը36:14 - Bottleneck-ը որն ա՝ data-ն թե compute-ը։52:19 - AI-ը կփոխարինի՞ ծրագրավորողներին թե չէ1:09:07 - Մարդու ինտելեկտը հաշվելի չի, արդյո՞ք տենց ա (կարա՞ AI-ը մարդու ինտելեկտին հասնի)1:20:19 - Ծանր չի՞ ապրել մտածելով որ մտածողությունը հաշվարկ ա1:30:42 - Ոնց ա աշխատում YerevaNN-ը1:37:25 - AI անելու համար պարտադի՞ր ա մեծ Data Center-ներ ունենալ1:45:41 - FireBird-ի Հայաստան գալը1:55:24 - GPU-ի սիմուլյատոր որ CPU-ի վրա աշխատի1:58:50 - Ոնց որոշեցիր մտնես գիտության մեջ2:11:45 - Որն ա քո ամենամեծ ներդրումը Հայաստանի զարգացման մեջ2:13:57 - Ինչ խորհուրդներ կտաս են ուսանողներին որոնք միտք ունեն զբաղվել գիտությամբ

Jul 7, 2025

2hr 1 min

AI ը Փրկելու է Հայաստանը? reArmenia յի Տնօրեն Գևորգ Պողոսյանի Հետ
Գևորգ Պողոսյանի հետ քննարկում ենք #AI -ի հեղափոխությունը և ինչպես այն կփոխի մեր աշխարհը: Գեորգը պատմում ա #reArmenia -յից և իրենց կազմակերպած «AI քեզ բան» դասընթացներից։
Գևորգը Idram-ի, TCF-ի և բազմաթիվ այլ հաջողակ ընկերությունների հիմնադիրն ա։ Բայց 2020 թվի պատերազմից հետո թողել ա իր բոլոր գործերը ու կենտրոնացել reArmenia-յի միջոցուվ հայերին միավորելու և մեր առջև դրված խնդիրները լուծելու շուրջ։#AI #reArmenian #technology #business #Armenia
======
հղումներ՝«reArmenia» հարթակը - https://rearmenia.com/AI-ի դասընթացները - https://ai.rearmenia.com/Հյուրը - https://www.facebook.com/share/16f9JuwWjc/Ես - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 - ինտրո00:30 - Ինչ է reArmenian և ինչով է զբաղվում?13:50 - AI հեղափոխության մաշտաբները18:08 - Ոնց կլինի աշխարհը երբ սաղ գործերը անի AI-ը, կապիտալիզմ vs սոցիալիզմ29:51 - AI-ի սահմանափակումները32:45 - Humanoid ռոբոտները40:20 - AI-ը որպես գործիք, Prompt Engineering, ACDQ49:33 - Ինչ ՉԻ կարում անի AI-ը ? AI-ի տրամաբանության սահմանափակումները58:20 - AI մրցավազքը ու Սառը Պատերազմ երկրների միջև1:00:40 - Ինտուիցիա թե ինչը կարելի է AI-ով ավտոմատացնել ինչը չէ1:11:21 - Նվիրատվություն անելը մարդուն ձեռք չի տալի ? Crowdfunding որպես Խաղերի տեսություն1:13:25 - Prisoners dilemma, Tit for Tat1:20:15 - Ոնց նվիրատվություն անելը սարքել ձեռնտու?1:36:05 - Ինչն է քո հմտությունների մեջ քեզ յուրահատուկ սարքում?1:48:18 - Ոնց ես կարողանում այդքան անշահախնդիր լինես?1:57:28 - Ինչ խորհուրդ կտաս սկսնակ բիզնես անողներին ?

Jun 3, 2025

2hr 24 min

Զրուցում ենք ArmDrone (‪@ArmDroneCommunity‬ ) համայնքի հիմնադիր՝ Հայկ Կարապետյանի հետ։  Բացահայտում ենք  FPV դրոն ռեյսինգի աշխարհը և ԱԹՍ մշակույթի զարգացումը Հայաստանում: Քննարկում ենք դրոնների սպորտային, ռազմական և կրթական նշանակությունը, համայնքի առջև ծառացած մարտահրավերները և ապագայի հեռանկարները: Իմացեք, թե ինչպես կարող եք միանալ այս արագ զարգացող ոլորտին: #fpvdroneracing #fpv #drone 
00:00 - Ներածություն00:31 - Ի՞նչ ա ArmDron համայնքը ու ինչով ա զբաղվում05:25 - Ի՞նչ ա FPV դրոն ռեյսինգը16:18 - Դրոն ռեյսինգ սպորտաձևը հայտնի ա՞ աշխարհում30:11 - Ի՞նչ էիր դասավանդում երեխեքին Armath-ում33:16 - Ի՞նչ որոշումներ էիր դու ուզում կայացներ, որ Armath-ում թույլ չէին տալիս52:44 - Ռուս-Ուկրաինական պատերազմում ո՞րտեղից են դրոնները վերցնում55:13 - Կա՞ն մարդիկ ովքեր ձեզ օգնում են1:10:09 - Ձեր դրոները ի՞նչ ձև են նպաստում ռազմական ոլորտին1:21:47 - Ուրիշ երկրներում կա՞ դրոն ռեյսինգի ֆեդերացիա1:38:06 - Դրոնը որպես հոբբի1:39:17 - Ո՞նց կարող են ձեզ միանալ, ոնց կօգնեք իրանց ու ոնց սկսել 1:55:29 - Ամենամեծ ու փոքր աշակերտները քանի՞ տարեկան են եղել2:00:53 - Կա՞ն աղջիկներ ձեր մոտ2:02:39 - Աղջիկները ավելի լավ են տիրապետում դրոններին թե չէ՞2:03:29 - Ի՞նչ զարգացում ես տեսնում հաջորդ 3 տարվա մեջ (լավատեսական սցենարում)2:07:45 - Դրոններին խլացնելը ու «օդը փակելու միֆը»

May 8, 2025

1hr 28 min

🎯 Այս տեսանյութում մենք խոսեցինք մարքեթինգի, բիզնեսի և Հայաստանի մշակույթի մասին: Մեր հյուրը՝ մարքեթինգի և SMM-ի մասնագետ է, ով 25 տարի ապրել է Ռուսաստանում, կիսվում է իր փորձով և խորհուրդներով:
Սկսեցինք  #socialmediamarketing -ից, targeting-ից և մարքեթինգից՝ խոսելով Instagram-ի, Facebook-ի և YouTube-ի գովազդային հնարավորությունների մասին: Բայց քանի որ մեր հյուրը երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, մենք խորացանք նաև Հայաստանի և Ռուսաստանի մարդկանց մտածելակերպի տարբերությունների մեջ: Խոսեցինք հարաբերությունների, սեքսի և առկա տարբեր ստերեոտիպների մասին։#marketing  #armenia #relationships
======
հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/vartan.vanyanԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 - Ներածություն02:17 - Targeting-ը ու SMM-ը ի՞նչ տարբերություն ունեն միմյանցից10:14 - Արդյո՞ք լավ գովազդը Հայաստանում հազվադեպ լավ արդյունքներ է տալիս?12:16 - Լայֆհաք YouTube-ի համար14:05 - Ինչպե՞ս կարող ես YouTube-ով փող աշխատել Հայաստանում?16:33 - Եթե նոր բիզնես ես սկսես Հայաստանում, ինչպե՞ս ճիշտ մարկեթինգ կանես21:31 - Ինչպե՞ս ճիշտ գովազդ անել32:52 - Խորհուրդը կտա՞ս ծախսվել վեբ կայքի վրա?34:25 - Ի՞նչ անենք, որ Հայաստանը զարգանա?45:38 - Հայաստանում մարդկանց մտածելակերպի մեջ զարգացում տեսնու՞մ ես58:27 - Ի՞նչ լավ հատկություններ կան Հայերի մեջ?1:11:32 - Վերաբերմունքը սեքսի նկատմամբ Հայաստանում ու Ռուսաստանում, ի՞նչ տարբերություններ կան?1:25:38 - Կյանքի իմաստը քո համար

May 8, 2025

1hr 57 min

Սմբատ Գոգյանի հետ քննարկում ենք Ադիի և Բուդիի պատմությունը 🍿🍿🍿
Սմբատը պատմում է «Քառակուսի» հիմնադրամի մասին ու կիսվում դասագիրք գրելու փորձից։
Խոսել ենք կրթական համակարգի մասին՝ սկսած ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու պատճառներից մինչև հանրակրթություն։
Հետաքրքիր, անկեղծ և խորքային զրույց մի մարդու հետ, ով իսկապես մտահոգված է հայ երեխաների ապագայով։#education #maths #imo 
======
հղումներ՝«Քառակուսի» հիմնադրամը - http://www.qarakusi.am/Հյուրը - https://www.facebook.com/share/1C8Z2FzXXxԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 - Ներածություն00:51 - Ինչու՞ հրաժարվեցիք ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից04:44 - Եթե լինեիք կրթության, գիտության նախարար, ինչը՞ կփոխեիք07:19 - Ճի՞շտ բաներ են սովորեցնում դպրոցում երեխաներին42:28 - Ինչու՞ հիմա ուսանողը պետք է գա համալսարան49:34 - Արշավներ աշակերտների հետ1:01:02 - Ի՞նչ ենք ակնկալում դպրոցից, որն է դպրոցի իմաստը1:03:24 - «Քառակուսի» հիմնադրամը1:10:06 - Երեխաների համար «Քառակուսի» հիմնադրամի կազմակերպած խմբակները և ճամբարները1:14:26 - Ո՞նց եք Ձեր մեջ էդքան անհատականություններ համատեղում1:21:17 - Ինչու՞ եք որոշել Ձեր երեխաներին հանրակրթական դպրոց տալ1:35:00 - Դպրոցը լավացնելու առաջնային խնդիրները և ուսուցիչների որակը1:41:43 - Ո՞րն է կյանքի իմաստը1:47:53 - Խնդիր հանդիսատեսի համար

Mar 31, 2025

1hr 55 min

Քո ինտուիցիան խաբում ա քեզ, հավատա հավանականությանը
Խոսեցինք Ամերիկյան Համալսարանի Data Science ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանի հետ։ Քննարկեցինք, թե ինչպես ա մարդը օգտագործում ստատիստիկան առօրյա կյանքում ու ինչ հաճախ սխալներ ա անում։
#datascience #ai #statistics 
======
հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/habetԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 - ինտրո00:24 - Ի՞նչ ա Data Science-ը?01:49 - Ինչի՞ համար են օգտագործում Data Science-ը06:05 - AI-ը Data Science-ի մի մաս ա?07:22 - Ամերիկյան-ում դասավանդման մեթոդաբանությունը12:29 - Արդյոք Հայաստանին պետք ա գիտություն23:13 - AI հեղափոխությունը34:03 - Հիմնական սխալները որ մենք անում ենք կյանքում հավանականություն օգտագործելուց45:09 - Կազինոների աշխատելու պրինցիպը, կարծրատիպեր ու հավանականությունը մեր կյանքում1:14:40 - Դու հավատացյալ մարդ ե՞ս1:15:10 - Որտեղից կարամ ստատիստիկա ճարեմ հայաստանի մասին1:18:25 - հարաբերակցություն թե՞ պատճառաբանություն 1:31:33 - գիտական հոդվածները սխա՞լ են1:44:55 - CS-ում մաթեմատիկան ինչքա՞ն ա պետք1:52:31 - Կյանքի իմաստը

Mar 25, 2025

1hr 43 min

Ինչպե՞ս Հաղթահարել Դեպրեսիան և Կառուցել Հաջող Հարաբերություններ | Rock Talk
Բացահայտեք երջանկության գաղտնի բանալիները Rock Talk-ի հայտնի խոսնակ, Life Coach՝ Մարատ Հակոբջանյանի հետ։ Այս զրույցի ընթացքում խոսել ենք՝✓ Ինչպես բարձրացնել ինքնագնահատականը և հասնել ձեր նպատակներին✓ Թոփ 3 սխալները, որոնք քանդում են հարաբերությունները✓ Դեպրեսիայի իրական պատճառները և հաղթահարման ուղիները✓ Ինչպես հասկանալ՝ արդյոք ձեր զուգընկերը ճիշտն է ձեզ համար✓ Երջանիկ կյանքի պարզ բանաձևը, որը փոխում է ամեն ինչԵթե փնտրում եք մոտիվացիա, պայքարում եք անձնական խնդիրների հետ, կամ պարզապես ուզում եք ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ և շրջապատողներին, այս զրույցը կարող է դառնալ այն շրջադարձային կետը, որին սպասել եք։#հոգեբանություն #մոտիվացիա #ինքնագնահատական #rocktalk
======
հղումներ՝Հյուրը - https://www.instagram.com/a.maratԵս - https://www.instagram.com/movses.saryan/Rock Talk համայնքը - https://www.instagram.com/rocktalkevn/
Ժամանակացույց՝00:00 -  Ինտրո00:20 - Ինչ ձևով ես աշխատում մարդկանց հետ ու հոգեբանի աշխատանքից ինչով ա տարբերվում?22:54 - Կարա՞ իմ ներքին ցանկությունը լինի Ամերիկայի նախագահ դառնալը?35:28 - Քո պրակտիկայից կարա՞ս պատմես, ոնց ես ինչ-որ մեկի կյանքը ավելի լավը սարքել?42:58 - Ինչ ա դեպրեսիան?55:14 - Ոնց հասկանանք հոգեբանը լավն ա թե ոչ?58:40 - Հնարավոր ա ընկնել դեպրեսիայի մեջ, եթե կողքդ չունես այն մարդուն ում ուզում ես?1:02:56 - Թոփ 3 սխալները հարաբերությունների մեջ1:09:09 - Ինչ կարաս անես ինքնագնահատականդ ուղղելու համար?1:20:36 - Ոնց հասկանաս էտ մարդը արդյոք քոնն ա թե ոչ?1:21:55 - Երբ որ քեզ ավելի փակ ես պահում, հակառակ սեռը ավելի հետաքրքրված ա լինում քեզանով, տենց ա թե ոչ?1:27:00 - Աղջիկը ոնց ա կարա հասկանա տղան իրան լուրջ ա վերաբերվում թե ոչ?1:29:37 - Երջանիկ կյանք ապրելու ֆորմուլան որն ա?1:37:32 - Կյանքի իմաստը

Copyright 2024 All rights reserved.

Podcast Powered By Podbean

Version: 20241125